Հասարակություն 

Ապրիլի 2-ը՝ մանկական գրքի միջազգային օր

1967 թ.-ից ապրիլի 2-ը նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր` ի պատիվ դանիացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի: Վերջինս ծնվել է 1805թ. հենց այս օրը:
 

Օրը նշվում է նաև Հայստանում: Մի քանի տարի շարունակ ապրիլի սկիզբը նշանավորվում է մանկապատանեկան գրքի շաբաթով:

Ամեն տարի որոշվում է տոնի թեման, հրավիրվում է հայտնի հեղինակ, որպեսզի մաղթանք գրի ամբողջ աշխարհի երեխաներին: Հրավիրվում է նաև նկարիչ, որպեսզի նկարազարդի մանկական գրքի միջազգային օրվա պաստառը:

Այդ օրը միջոցառման կազմակերպիչները քարոզում են մանկական գրականության կարևորագույն դերը Երկրագնդի նոր սերնդի հոգևոր ու մտավոր զարգացման գործում:

Չէ՞ որ  գրքերի շնորհիվ մենք նորանոր աշխարհներ ենք բացահայտում, սովորում ենք խոսել ճիշտ և գրագետ, կարողանում ենք արտահայտել մեր մտքերը առանց կաշկանդվելու, և ի վերջո, գիրք ընթերցելը պարզապես հաճույք է: Գրքում են ապրում ամենագունավոր մտքերն ու ամենահեքիաթային պատկերները, այն մեր մտերիմ ընկերն է, ով երբեք ոչինչ չի պահանջում, մինչդեռ տալիս է ամեն ինչ, և օգնում գտնել մեզ հետաքրքրող շատ հարցեր պատասխանները:

Նույն շարքից