Հասարակություն 

ԱՄՆ-ի եկեղեցիներից մեկում Ծիծաղի օրը նշել են՝ հրավիրելով Ջորջ Բուշ կրտսերի նմանակին

ԱՄՆ-ի եկեղեցիներից մեկում Ծիծաղի օրը նշել են՝ հրավիրելով Ջորջ Բուշ կրտսերի նմանակին:

 

Լորել (Միսիսիպի) քաղաքի բողոքական եկեղեցիներից մեկն այս կերպ կատակել է իր հավատացյալների հետ: Մինչ այդ քաղաքում հայտարարություն է տարածվել, թե ժամերգությանը հատուկ հյուր է ներկա լինելու։

 

Երբ մարդիկ եկել են եկեղեցի, նրանք տեսել են ԱՄՆ-ի 43-րդ նախագահին շատ նման մարդու: Մարդիկ շրջապատել են Բուշի նմանակին և սկսել լուսանկարել նրան: Բուշի նմանակին շրջապատել են նաև իբրև հատուկ ծառայության աշխատակիցներ հանդես եկող մարդիկ:

 

Մարդիկ սկսել են դեպքի վայրից լուսանկարներ տեղադրել սոցցանցերում, և արդեն մի քանի րոպե անց բացահայտվել է, որ դա ընդամենն ապրիլմեկյան կատակ է. ինքնակոչ Բուշի ֆոնին բարձրացվել է պաստառ, որում նշված է եղել ոչ թե «նախագահ», այլ «ինքնակոչ» բառը:

 

Իսկ «ինքնակոչը» եղել է ոմն դերասան Ջոն Մորգանը, ով արդեն 12 տարի շրջում է երկրում և մարմնավորում Ջորջ Բուշ կրտսերին:

 

Ներկաներն արձանագրել են, որ նա իսկապես նման է Բուշին, իսկ միջոցառումը զվարճալի է եղել:

 

Նույն շարքից