Այսօր՝ նոյմեբերի 17-ին, ԱԺ հերթական քառօրյայում՝ 2016թ բյուջեի նախագծի քննարկաման ժամանակ, ԱԺ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ աղքատ Հայաստանում տեղ գտած անտրամաբանական զավեշտներին:
Փաժինյանը նշեց, որ 2016 թ բյուջեի նախագծի վերաբերյալ երկու լուր ունի հայտնելու, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Վատն լուրն այն է, որ նախորդ բյուջեի համեմատությամբ եկամուտները պակասել են շուրջ 8 միլիարդ դրամով, այսինքն նպաստները, կենսաթոշակները և բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձերը չեն ավելանալու:
Պատգամավորի խոսքով՝ լավ լուրնհ այն է, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների թիվը նախորդ բյուջեի համեմատությամբ ավելացել է 83 հատով, հասնելով 1072-ի: Պատգամավորը հռետորական հարց ուղղեց, շա՞տ է ծառայողական մեքենաների թիվը թե ոչ 2,8 միլիարդանոց բյուջեի պարագայում:
Փաժինյանը հիշեցրեց Դանիայի մասին մամուլի հրապարակումները: Նրա խոսքով՝ այդ զարգացած երկրում կա ընդամենը 23 ծառայողական մեքենա: Պատգամավորը հավելեց, որ հարցում է ուղարկել Դանիայի խորհրդարան՝ պաշտոնապես պարզելու թե Դանիայի խորհրդարանը քանի ծառայողական մեքենա ունի:
Փաշինյանի խոսքով Ռիկկե Տուբորգ անունով մի պարտաճանաչ պաշտոնյան Դանիայի խորհրդարանից ներկայացրեց պաշտոնական պատասխան, որ օ զարմանք, Դանիայի խորհրդարանը ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա, և դա Դանիայի խորհրդարանի նախագահն է:
«Ես նրա պատասխանը կարդալիս աչքերից չհավատացի, նորից եմ նամակ գրում, այ հարգելի Ռիկկե Տուբորգ, մի հատ սթավեք, լրջացեք, ձեռ եք առնում՞, ոնց՞ թե Դանիայի ցելի խորհրդարանը ունի մեկ ծառայողական մեքենա՞: Էս պարոն Ռիկկե Տուբորգը մնաց անհողդողդ իր դիրքերի վրա, և մինչև վերջ պնդրեց, որ այո, Դանիայի խորհրդարանը ունի ընդամենը մեկ ծառայողական մեքենա: Իսկ Հայաստանի ԱԺ-ում կա 82 ծառայողական մեքենա»,- ասաց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում