Քաղաքական Միջազգային 

Օբաման չի սնվել թուրք խոհարարների պատրաստած ճաշերով. լուսանկարներ

G20-ի գագաթաժողովին մասնակցելու համար Անթալիա ժամանած ԱՄՆ նախագահ Օբամայի անվտանգությունն ապահովելու համար դեռևս այս ամսվա սկզբից են աշխատանքներ իրականացվել: 550 հոգանոց աշխատակազմը միայն յոթ բեռնատար հատկացրել է նրա անվտանգությունն ապահովելու համար:

ԱՄՆ նախագահը գիշերել է Բելեք շրջանում գտնվող Calista Luxury Resort շքեղ հյուրանոցի (այն միայն հատկացվել է նրան) «թագավորական» սենյակում:

Հյատնի է, որ անվտանգության նկատառումներից՝ ԱՄՆ ԱԳ նախարար Ջոն Քերին գիշերել է այլ հյուրանոցում: Օբամայի սենյակին կից բոլոր սենյակները տրամադրվել են նրա թիկնապահներին, իսկ նրա սենյակի պատուհաններն ամբողջությամբ պատվել են զրահապատ հատուկ ապակիներով:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Օբաման չի սնվել թուրք խոհարարների պատրաստած ճաշերով, ԱՄՆ-ից նրա հետ ժամանել են երկու խոհարարներ և աղախին:

85 86 87 88 89

Նույն շարքից