Նախախորհրդարանի քարտուղարությունը շնորհավորում է «Դեմ եմ» նախաձեռնությանը՝ գրագետ, հետևողական և ուժեղ պայքարի համար, որը, ի վերջո, տվեց իր արդյունքը: Այս մասին տեղեկանում ենք Նախախորհրդարանի տարածած հաղորդագրությունից։
Միաժամանակ փաստում ենք, որ այս և տեղային այլ խնդիրները հետևանք են ավելի լուրջ ու խորքային պատճառների: Ուստի, մեր երիտասարդությանը կոչ ենք անում չսահմանափակվել տեղային պայքարով և իրենց գիտելիքներն ու կարողությունները ներդնել՝ հօգուտ Հայաստանում արմատական ու համակարգային փոփոխությունների: