Հայաստանի խորհրդարանը եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը կիբերանվտանգության վերաբերյալ սեմինար կանցկացնեն: Այդ մասին նոյեմբերի 17-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նրա խոսքով ուշադրություն պետք է դարձնել պաշտպանական ոլորտի տեղեկատվական անվտանգության անհրաժեշտության եւ տեղեկատվական ճակատում ազգային բանակի նսեմացման փորձերի անթույլատրելիության վրա:
«Մեր բանակը մեր անվտանգության հիմքն է, մենք նման բան թույլ չպիտի տանք», - ասել է Նահապետյանը: