Միջազգային Քաղաքական 

Կոսովոյի խորհրդարանում ընդդիմությունը պղպեղի փոշի է ցանել նախարարների ուղղությամբ

Այսօր, Կոսովոյի ընդդիմության ակտիվիստները արցունքաբեր գազ եւ պղպեղային սփրեյ են կիրառել խորհրդարանի նիստի աշխատանքը խափանելու համար, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ մոտ երկու ամսվա ընթացքում կոսովո-ալբանական ընդդիմությունն արդեն երրոդ անգամ է արցունքաբեր գազ կիրառում՝ խափանելով տեղի խորհրդարանի` Սկուպշչինայի աշխատանքը:

Այսօր Կոսովոյի խորհրդարանը պետք է քննարկեր  2016 թվականի բյուջեն: Նիստի սկզբին «Ինքնորոշման» պատգամավորները շրջապատել էին ամբիոնը: Երբ իշխող` Կոսովոյի ժողովրդավարական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Ադեմ Գրաբովցին փորձել էր սկսել աշխատանքը,   «Ինքնորոշման» առաջնորդ Ալբին Կուրտին  Խորհրդարանի պահապանների եւ ներկա նախարարների ուղղությամբ պղպեղի փոշի էր ցանել:  Միաժամանակ ընդդիմության պատգամավորների խմբից դահլիճ էր նետվել արցունաբեր գազով պայթագլան:

Կոսովոյի խորհրդարանի նախագահը ստիպված էր եղել ընդհատել նիստը:

Նույն շարքից