Հասարակություն 

Շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը՝ Գերմանիայի ակումբային չեմպիոն

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ, գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը «Բադ Քյոնիգշոֆեն» ակումբի կազմում նվաճել է Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը:

Եզրափակիչ մրցախաղում, հայ շախմատիստուհու գերմանական ակումբը 3,5:2,5 հաշվով պարտության է մատնել գլխավոր մրցակից «Բադեն-Բադենին»։

Հատկանշական է, որ որոշիչ դիմակայությունում հաղթական միավորն իր թիմին բերել է հենց Մկրտչյանը, ով հաղթել է գրոսմայստեր Աննա Զատոնսկիխին: 

Նույն շարքից