Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդեն նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակ հայտնաբերված չարաշահումների հարցով նյութեր են նախապատրաստվում, այս մասին Tert.am–ի հարցին ի պատասխան տեղեկացրեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Գլխավոր դատախազությունից նաև տեղեկացրին, որ գլխավոր դատախազի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում, և բավարար հիմքերի առկայության դեպքում քրեական գործ հարուցվելու մասին որոշում կկայացվի:
Հիշեցնենք, որ ստուգումներ իրականացնելու խնդրանքով նախագահին էին դիմել բուհի մոտ 280 դասախոսներ՝ խնդրելով պարզել, թե որքանով է արդյունավետ նոր ռեկտորի քաղաքականությունը: