Վերջին շրջանում եղանակը մեզ բավական տհաճ ու անսպասելի անակնկալներ է մատուցում, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է համակերպվենք ցրտի հետ։
Ամառային ջերմ տրամադրություն կարելի է ստեղծել յուրահատուկ մատնահարդարման միջոցով՝ եղունգներին նկարելով արևադարձային պատկերներ՝ գեղեցիկ մայրամուտ, ավազոտ լողափ, ջրային կենդանիներ, արմավենիներ և այլն։ Նման մատնահարդարում անելու դեպքում ամեն անգամ եղունգներին նայելիս կժպտաք ու կհիշեք, որ շուտով ամառ է։
Ամերիկյան The Huffinghton Post պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է «արևադարձային» մատնահարդարման լավագույն նմուշները։














