Հասարակություն 

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում տաքացումը կհանգեցնի ԱՄՆ-ում և Եվրոպայում սաստիկ ձմեռների

Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում ջերմաստիճանի տաքացումը կհանգեցնի ԱՄՆ-ի Արևելյան ափին և Եվրոպայում ծայրահեղ ցուրտ ձմեռների, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Environmental Research Letters գիտական ամսագրում, գրում է gazeta.ru-ն:

 

Նրանք նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով Հյուսիսատլանտյան օսցիլիացիան՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում կլիմայի անկայունությունը, որն արտահայտվում է առաջին հերթին ծովային մակերեսի ջերմաստիճանի փոփոխություններով:

 

Մասնավորապես, նրանց հաջողվել է ապացուցել, որ անգամ 1,5°С տաքացումը կհանգեցնի ԱՄՆ-ում և Եվրոպայում աղետալի ցուրտ ձմեռների:

Գիտնականների կարծիքով՝ նման փոփոխություններ կարող են տեղի ունենալ առաջիկա 10-15 տարվա ընթացքում:

Նույն շարքից