Հասարակություն 

Աներևակայելի եթերային զգեստներ՝ ճերմակ մարմարից (լուսանկարներ)

Ստորև ներկայացված ճերմակ զգեստներն այնքան նուրբ են ու եթերային, որ ակամայից իգական սեռի ներկայացուցիչների մոտ դրանք կրելու ցանկություն է առաջանում։ Սակայն այս հարցում պետք չէ շտապել, քանի որ այդ գեղեցիկ զգեստներն իրականում ոչ թե գործվածքից են կարված, այլ պատրաստված են մարմարից։

 

Ինչպես նշում է Oddity Central-ը, յուրահատուկ նմուշների հեղինակն է շոտլանդացի քանդակագործ, Էդինբուրգի համալսարանի Արվեստի պատմության ֆակուլտետի շրջանավարտ Ալասդայր Թոմսոնը։ 

 

32-ամյա արվեստագետը պատմել է, որ քանդակագործությունից զատ իրեն շատ հոգեհարազատ է նաև հագուստի աշխարհը։ Ուստի նա որոշել է համատեղել իր 2 հետաքրքրությունները։ Արդյունքում շոտլանդացին ստեղծել է արվեստի ուշագրավ նմուշներ, որոնք առաջին հայացքից այնքան իրական տեսք ունեն։

 

 
 
 
 
 
 
 
 
 
 

Նույն շարքից