Գերմանիայի ոստիկանությունը Փարիզում իրականացված ահաբեկչություններին ներգրավվածության մեջ կասկածվող երեք մարդու է ձերբակալել:
Կասկածյալները ձերբակալվել են Աախեն քաղաքի մոտակայքում։ Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Զոհվել են ավելի քան 100 մարդ: