Հասարակություն 

Եղանակը հանրապետությունում փոփոխական կլինի

Հանրապետության տարածքում ապրիլի 3-ին, օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը՝ հանրապետության լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և ցածր տեսանելիություն:

 

 Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ ապրիլի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին՝ արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

 

5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Քամին՝ արևմտյան 2-7մ/վրկ, ապրիլի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա: 

 

 

Երևանում ապրիլի 3-ին՝ օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Նույն շարքից