Հասարակություն 

Հանրապետությունում սպասվում են տեղումներ

Ուշադրություն. Ապրիլի 3-ին օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հանրապետության լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտիներում սպասվում է թաց ձյուն, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր տեսանելիություն: Ապրիլի 3-ի օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 6-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով: 5-ին և 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ, ապրիլի 3-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: 

Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 5-ին նույնքանով կբարձրանա: 

Երևանում՝ ապրիլի 3-ի օրվա երկրորդ կեսին և 4-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև, 4-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Նույն շարքից