Հասարակություն 

Պուտինը աշխարհի ամենաազդեցիկ ամուրին է. The Huffinghton Post

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ ամուրին, գրում է Газета-ն՝ The Huffinghton Post-ին հղումով։

 

Ամերիկյան պարբերականը նշում է, որ Պուտինի պաշտոնական ամուսնալուծության մասին տեղեկությունը վկայում է, որ նա այժմ աշխարհի ամենաազդեցիկ ամուրին է, ինչն է՛լ ավելի է ամրապնդում ռուս ղեկավարի հասարակական իմիջը։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կրեմլի պաշտոնական կայքում Պուտինի կենսագրության մեջ որոշ շտկումներ են արվել, ինչը պայմանավորված է նախագահի ամուսնալուծության պաշտոնական կայացմամբ։ Հիշեցնենք, որ Պուտինն ու նրա կինը՝ Լյուդմիլան, հայտարարել են բաժանվելու որոշման մասին 2013թ. հունիսի 6-ին։

Նույն շարքից