Փարիզի քաղաքային իշխանությունները դեռեւս չեն հաստատում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններից հետո կորած 17-ամյա Լոլա Ուզունյանի մահվան մասին լուրը:
Մինչդեռ սոցցանցերում վաղ առավոտից օգտատերերը ցավակցություններ են հայտնում Ուզունյանի հարազատներին եւ մտերիմներին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել, որի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է շուրջ 130 մարդ: