Ֆրանսիական Le Figaro թերթը հայտնում է, որ Էյֆելյան աշտարակը վերստին փակ է այցելուների համար։
Վարչակազմը նման որոշում է ընդունել անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով։ Երեկ այն բաց է եղել այցելուների համար։
Նոյեմբերի 13-ի ուշ երեկոյան Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո այցելուների համար փակվել են Էյֆելյան աշտարակն ու Ֆրանսիայի մայրաքաղաքի զբոսաշրջային հիմնական օբյեկտները։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 129 և վիրավորվել ավելի քան 300 մարդ։