Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանն ամենաերջանիկ դեռահասների տունն է ողջ աշխարհում, մինչդեռ կանադացի դեռահասներն ամենաապերջանիկներն են: Այս մասին հայտնում է CBS-ը:
Analitik.am-ը Երևանում դեռահասների շրջանում հարցում անցկացրեց, պարզելու համար, արդյոք հայ դեռահասներն աշխարհում ամենաերջանիկներն են: Հարցման արդյունքում պարզվեց, որ հայ դեռահասների 60%-ը երջանիկ է, 15 %-ը՝ ոչ լիարժեք երջանիկ և միայն 25%-ը երջանիկ չէ:
Հարցման արդյունքում փորձեցինք նաև պարզել հայ դեռահասների երջանիկ լինելու կամ չլինելու պատճառները:
Երջանիկ երիտասարդների երջանկության հիմնական պատճառները.
Լավ ընտանիք, ընկերներ, դպրոցում լավ սովորել, կրոն, լավ ծնողներ, գարուն, միայն երկուսը նշեցին սոցիալական լավ պայմանները՝ որպես երջանկության պատճառ:
Ոչ լիառժեք երջանիկ երիտասարդները նշեցին, որ երջանիկ լինելու համար դեռ շատ նպատակներ ունեն, որ պետք է կյանքի կոչեն:
Ոչ երջանիկ երտասարդների «դժբախտության» պատճառները.
Հիմնականում նշվեց երկրի անմխիթար վիճակը, ինչի պատճառով մարդը չի կարող երջանիկ լինել, քանզի չի կարող բավարարել անգամ մինիմալ կենսապայմանները, իսկ նպատակների իրականացման մասին խոսելն անգամ ավելորդ է:
Նշենք, որ ԱՀԿ-ի տվյալներով՝ Հայաստանին հաջորդում է Մակեդոնիան, իսկ Իսրայելը, Հոլանդիան, Իսլանդիան և Իսպանիան կիսում են երրորդ հորիզոնականը:
Ամենից ապերջանիկների թվում են նաև Թուրքիան, Ուկրաինան, Լեհաստանը, Լատվիան:
Երջանկության վարկանիշում Իսրայելը երրորդն է, իսկ ամենազայրացկոտ դեռահասաների ցուցանիշով 5-րդը: Այս կատեգորիայում Թուրքիան առաջինն է: Նրան հաջորդում են Հունաստանը, Ռումինիան և Հայաստանը:
Հետազոտությունն անցկացվել է 34 երկրներում վերջին 4 տարիների ընթացքում: Հեազոտողերը դեռահասներին խնդրել են գնահատել իրենց կյանքը 0-10 աստիճան սանդղակով: