Առողջապահություն Հասարակություն Գիտություն 

Սուրճը երկարեցնում է կյանքի տևողությունը

Օրական երկու–երեք բաժակ սուրճը կարող են նվազեցնել սրտանոթային, նյարդային հիվանդությունների և երկրորդ տեսակի շաքարախտի հավանականությունը: Սուրճը նաեւ նվազեցնում է ինքնասպանությունների հավանականությունը: Այս մասին պատմել են ամերիկացի բժիշկները, որոնց հետազոտության արդյունքների մասին հայտնել է Circulation ամսագիրը:

Գիտնականների հետազոտության արդյունքների համաձայն`  օրգանիզմին ոչ թե կոֆեինն է օգնում, այլ սուրճի հատիկներում պարունակվող մյուս բնական միացությունները: Բիոակտիվ բաղկացուցիչներն առնվազն նվազեցնում են ինսուլինային դիմադրողականությունը ու մեղմացնում բորբոքային պրոցեսները, նշում է հոդվածի համահեղինակ Մին Դինգը: Սակայն սուրճի բարերար ազդեցության մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար լրացուցիչ հետազոտություններ են պետք:

Գիտնականները նաեւ նախազգուշացնում են, որ չի կարելի խոսել սուրճի գործածման ու մահվան միջեւ պատճառահետեւանքային կապի մասին: Ստացված վիճակագրական տվյալներին պետք է զգուշավոր վերաբերվել: Մասնավորապես պարզ չէ, թե հետազոտության մասնակիցների կողմից նշված տեղեկությունները որքանով է համապատասխանում իրականությանը:

Նույն շարքից