Փարիզում կատարված ահաբեկչական հարձակումներից հետո The Eagles of Death մետալ խմբի մասին իմացան ոչ միայն ռոքի երկրպագուները, հայտնում է Gazeta.ru-ն:
Ամերիկյան խմբի Save a Prayer երգը մտել է բրիտանական սինգլների լավագույն 100-յակ: Հիմա երգը գտնվում է հիթ շքերթի 96-րդ հորիզոնականում:
Ավելի վաղ խմբի երկրպագուները առցանց քարոզարշավ էին սկսել, որպեսզի Save a Prayer-ը՝ Duran Duran –ի երգի քավեր տարբերակը, մտնի ամենավաճառվող երգերի ցանկ:
Duran Duran խումբն էլ իր հերթին հայտարարել է, որ երգի վաճառքից ստացված հեղինակային ամբողջ շահույթը կփոխանցի բարեգործական նպատակներով՝ ահաբեկչական գործողություններից տուժածների օգտին: