Գերմանիայի իրավապահ մարմինների աշխատակիցները հաքերների կողմից գողացված էլեկտրոնային փոստի հասցեների ավելի քան 18 մլն տվյալների բազա են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Վերդեն քաղաքի դատախազության ներկայացուցիչ Լուտց Գեբելի հաղորդագրությանը:
Հնարավոր կիբեռ հարձակումները կանխելուն միտված միջոցառումների անցկացման նպատակով տվյալները փոխանցվել են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության դաշնային գրասենյակին:
Տեղեկատվության համաձայն՝ գողացված հասցեներից առնվազն՝ 3 մլն-ը Գերմանիայի քաղաքացիներին է պատկանում: