Որքան էլ հետաքրքրասեր լինի ճանապարհորդը, նրան թույլ չեն տա մուտք գործել մոլարակի վրա գոյություն ունեցող10 վայր:
Այդ վայրերը տարբեր են՝չարաբաստիկ կղզիներից մինչև առասպելական ստորգետնյա կոմունիկացիաներ, սակայն դրանց բոլորին համախմբում է գաղտնիության մթնոլորտը:
Bigpicture-ը ներկայացնում է այդ վայրերը:

1. Լասկոյի քարանձավ
Հարավային Ֆրանսիայում գտնվող քարանձավների համալիր, որը հայտնի է իր Պալեոլիտ դարաշրջանի ժայռափոր պատկերներով, որոնք 7.300 տարեկան են: Այն փակվել է սնկային հիվանդության վարակի պատճառով:

2. Պովեգլիա ծովածոց
Ոչ մեծ կղզին գտնվում է Վենետիկի և Լիդոյի միջև՝ հյուսիսային Իտալիայի վենեցիական ծովածոցում: Դարերի ընթացքում այն հանդիսացել է որպես թաքստոց, աքսորավայր և մահացած մարդկանց այսպես կոչված՝ աղբանոց: Այն վաղ ժամանակներից փակ է այտուցային ժանտախտի պատճառով:

3. Վատիկանի գաղտնի արխիվները
Չնայած արխիվի անվանվանը՝ այն այդքան էլ փակ և գաղտնի չէ, սակայն 75 տարին չբոլորած փաստաթղթերն անձեռնամխելի են համարվում:

4.Մարի Սիոն տիրամոր սրբավայրը
Մարի Սիոն տիրամոր սրբավայրը գտնվում է Եթովպիայում: Այնտեղ չի կարելի մտնել, քանի որ եկեղեցում պահվում է կարևոր աստվածաշնչյան մասունքներից մեկի՝ ուխտի տապանակի բնօրինակը, որը եկեղեցի է բերվել Սողոմոն թագավորի որդու կողմից:

5. Ցզյանսուի ազգային անվտանգության կրթական թագարան
Թագարանը գտնվում է Չինաստանում: Այն չինական լրտեսության տան պատմության գաղտնի փաստաթղթերի պահպանման վայրն է , որտեղ բացի չինացիներից՝ արգելվում է ցանկացածի մուտքը, իսկ լուսանկարել որևէ բան արգելվում է նույնիսկ՝ չինացիներին:

6. Էկզոտիկ Նիհաու Հավայան կղզին
Այս կղզում չկան ամուր ծածկույթով ճանապարհներ, խանութներ, ռեստորաններ, էլեկտրաէներգիա, կոյուղի: Այն փակ է, որպեսզի պահպանվի այդ տեղավայրի մշակույթը:

7. Պայն Գեպ
Տարածքին Pine Gap անունը տվել է արբանյակային վերահսկողության կայանը: Այն գտնվում է կենտրոնական Ավստրալիայում՝ Ալիս Սթրինգսից մոտ 18 կմ դեպի հարավ-արևմուտք և փակ է, քանի որ այն ղեկավարում են ԱՄՆ-ի լրտեսական արբանյակները:

8. Նեգևի միջուկային հետազոտությունների կենտրոն
Կենտրոնը գտնվում է Նեգև անապատում՝ Իսրայելի Դիմոնա քաղաքից մոտ 13 կմ դեպի հարավ-արևելք: Այն փակ է, քանի որ համարվում է խոցելի:

9. Իսէ՝ հզոր տաճար
Ճապոնիայի ամենակարևոր և սրբագույն տաճարը: Այն բաղկացած է երկու հիմնական և125 լրացուցիչ սրբավայրերից: Մուտքն այնտեղ խիստ սահմանափակ է, միակ մարդիկ, ովքեր կարող են մտնել այնտեղ, քահանան և քրմուհին են, ովքեր պետք է անպայման ճապոնական կայսերական ընտանիքի անդամ լինեն:

10. Մետրո-2
Ռուսաստանի ենթադրյալ գաղտնի ստորգետնյա մետրոյի համակարգը: Այն փակ է, քանի որ Կրեմլը միացնում է FSB-ի գլխավոր շտաբին, կառավարական Վնուկովո -2 օդանավակայանին, Ռեմենկի շրջանին, ինչպես նաև՝ ազգային նշանակության այլ վայրերի: