Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Եթե ընդդիմությունն իրեն ճանաչում է որպես թույլ կողմ, ապա պետք է ուժեղանա. Լարիսա Ալավերդյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

«Հավասար պայմաններ չկան քարոզարշավի հարցում: Տեսանք, որ կառավարության անդամները եւ մարզպետերը բացահայտ կերպով մտել են «Այո»-ի համար տարվող քարոզչական գործընթացի մեջ: Սա դատական գործընթացի սկիզբ է ենթադրում: «Ոտքի՛ Հայաստան»-ը պատրաստվում է հայց ներկայացնել դատարան. անհրաժեշտ է ֆիքսել՝ կա իրավական խնդիր»,- նախորդ շաբաթ «Անալիտիկ» շաբաթաթերթի հետ զրույցում այսպիսի հայտարարություն էր արել «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ Անդրեաս Ղուկասյանը՝ խոսելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար մեկնարկած քարոզարշավից:

Իրականում կա՞ արդյոք իրավական խնդիր եւ դատական հայց ներկայացնելու հիմքեր՝ հաշվի առնելով այն, որ «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս պետական պաշտոնյաներին զբաղվել քարոզչությամբ աշխատանքային ժամից դուրս:

Թեմայի շուրջ զրուցեցինք «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ տեղի ունեցողը քաղաքական գործընթաց է, այլ ոչ թե իրավական, իսկ քաղաքական պայքարում հաղթում է նա, ով ավելի ուժեղ է:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից