Միջազգային Վերլուծական գլխավոր Մամուլի տեսություն 

Ֆրանսիան՝ եվրոպական անվտանգության ամենաթույլ օղակ. Եվրոպայի «արյունոտ ուրբաթը». «Անալիտիկ» շաբաթաթերթ

Նոյեմբերի 14-ին Փարիզը ենթարկվեց ահաբեկչական հարձակումների, ինչի հետեւանքով զոհվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչությունը Ֆրանսիայի պատմության մեջ ամենախոշորն էր, երկրում արտակարգ իրավիճակ հայտարարվեց, փակվեցին սահմանները: Միաժամանակ ահաբեկչություններ տեղի ունեցան Փարիզի 7 շրջաններում:

Համաշխարհային հանրությունը, տարբեր երկրների ղեկավարներն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտեց ահաբեկչական հարձակումներն ու իրենց ցավակցությունն ու օգնությունն առաջարկեցին Ֆրանսիային: Փարիզի ողբերգական իրադարձություններն այնքան էլ անսպասելի չէին, իսկ հարձակումները նախօրոք փոխկապակցված էին՝ իրագործվեցին միաժամանակ, տարբեր տեղերում եւ տարբեր մեթոդներով:

Ֆրանսիայի մայրաքաղաքի ողբերգությունը վկայում է ահաբեկչական պատերազմի նոր տեսակի սկզբնավորման մասին, երբ նախօրոք կազմակերպված հանցագործությունը կորդինացվում է մի ողջ ցանցի կողմից: Այդ են վկայում իսլամականների կողմից համացանցում հայտնված նրանց հաղթական գրառումները: Ողբերգության պատասխանատվությունը ստանձնած «Իսլամական պետություն» խմբավորման համախոհները տոնում են հաղթանակը՝ Փարիզի ահաբեկչության մասին նորությունները սոցիալական ցանցերում տարածելով՝ «Փարիզը կրակի մեջ է» խորագրով:

Վերջին ժամանակների ամենախոշոր ու զարհուրելի ահաբեկչությունը, որ իրականացվեց Ֆրանսիայում, մանրակրկիտ ծրագրավորված ու կազմակերպված էր: Դա մեկ անգամ եւս ապացուցում է, որ Եվրոպայում գործում է իսլամական գաղտնի ընդհատակ, ու նմանատիպ ահաբեկչություն կարող է իրագործվել եվրոպական յուրաքանչյուր երկրում:

Ինչու՞ ահաբեկիչները ընտրեցին Փարիզն ու ինչպե՞ս Ֆրանսիան դարձավ ԻՊ խմբավորման նշանակետը:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից