Վերլուծական գլխավոր Մամուլի տեսություն 

Սամվել Կարապետյանը հարյուրավոր մարդկանց անգործ թողնելու միջոցո՞վ է ՀԵՑ-ի ծախսերը կրճատելու. «Անալիտիկ» շաբաթաթերթ

ՀԷՑ-ը առաջիկա տարիներին եւս կշարունակի սպառողների հաշվին վարձակալել թանկարժեք մեքենաներ, գրասենյակային տարածքներ, ընկերության աշխատակիցները կօգտվեն հեռախոսակապից, կմեկնեն գործուղման, կվերապատրաստվեն եւ այսպես շարունակ:

Եթե խոսենք թվերի լեզվով, ապա Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը, կատարած որոշակի կրճատումներով հանդերձ, ՀԷՑ-ի տնօրինությանն ու աշխատակիցներին թույլատրում է երթեւեկել Range Rover, Lexus, Prado եւ այլ թանկարժեք մեքենաներով:

Այս ամենը տարեկան մոտ 51 միլիոն դրամի չափով ծախս է կազմում։ Բջջային, ֆիքսված եւ միջքաղաքային հեռախոսներից կօգտվեն տարեկան 87 միլիոն դրամի չափով։ Երեւանից մարզեր եւ դեպի Մոսկվա գործուղման համար ՀԷՑ-ը սակագնի հաշվին կարող է ծախսել 94 միլիոն դրամ, իսկ տարածքների վարձակալության համար՝ 250 միլիոն դրամ։

Ըստ պաշտոնական տվյալների, ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի կորուստը տարեկան ավելի քան 12 տոկոս է կազմում, ինչն էլ կազմում է տարեկան մոտ 700 միլիոն կիլովատ/ժամ: Դա ավելին է, քան արտադրում է Որոտանի ՀԷԿ-երի կասկադը:

Ստացվում է, որ մի ամբողջ հզոր էլեկտրակայան աշխատում է միայն ՀԵՑ-ի կորուստները փակելու ուղղությամբ: Այս ահռելի ծախսերը կրճատելու համար ՀԵՑ-ը գտել է, այսպես ասած, «հանճարեղ» լուծում՝ կրճատել տեսուչներին:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից