Վերլուծական գլխավոր Մամուլի տեսություն 

ԼՂՀ ու ՀՀ հակաօդային պաշտպանությունն ընդդեմ ադրբեջանական հրթիռների. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Ժամանակակից պատերազմներում հաղթանակի գլխավոր գրավականը համարվում է ռազմաօդային ուժերի ու հրթիռային համակարգերի մաքսիմալ արագ ու ճշգրիտ հարվածները հակառակորդի քաղաքացիական ու ռազմական կարեւոր հենակետերի ուղղությամբ: Դա որոշակի պայմաններ է ապահովում լայնամասշտաբ ցամաքային հարձակում սկսել անօգնական հակառակորդի դեմ ու սեղմ ժամկետում պարտության մատնել նրան: Ուստի, վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվորեն ձեռնամուխ է եղել հրթիռային տեխնիկայի, հարվածային ինքնաթիռների ու ուղղաթիռների ձեռքբերման գործընթացին:

Ի հակակշիռ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունն ու Հայաստանը ստեղծել են տարածաշրջանի ամենահզոր հակաօդային պաշտպանության համակարգը: Արցախի դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում Ադրբեջանը նախեւառաջ կփորձի հրթիռային հարված հասցնել ԼՂՀ-ն ու Հայաստանն իրար կապող ճանապարհներին: Հ

Հիմնական ու ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհն է Գորիս-Լաչին-Ստեփանակերտ մայրուղին: Սակայն վերոհիշյալ ճանապարհը շարքից հանելու համար հակառակորդը պետք է հաղթահարի «С-300ПС» հակաօդային պաշտպանության 2 դիվիզիոն, ինչը գործնականում անհնար է: Նման փորձի դեպքում Ադրբեջանի կորուստները աղետալի կլինեն: Ադրբեջանական օդուժի ինքնաթիռների 50 տոկոսը կոչնչացվեն հայկական հակաօդային պաշտպանության կողմից:

Բացի այդ, չպետք է մոռանալ նաեւ Լաչինում տեղակայված մյուս զենիթահրթիռային համակարգերի մասին: Ինչ վերաբերում է թշնամու «Точка-У» կամ «Extra» հրթիռային համակարգերին, ապա դրանք հայկական հրետանին կոչնչացնի նախքան դիրքերին մոտեցնելը (նշենք, որ հետախուզական արդյունավետ գործողություններ կարող են իրագործել «Կռունկ» ու «Աչք» հայկական անօդաչու սարքերը):

Իսկ ցածր հեռահարության «Смерч» կայաններն ընդհանրապես ունակ չեն դիմակայել «С-300ПС» համակարգերին: «С-300ПС» hամակարգերի ջախջախման համար անհրաժեշտ միջոցներ Ադրբեջանը ներկայումս չունի ու առաջիկայում չի կարող ունենալ:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից