Յուրաքանչյուր արվեստասեր մարդ պիտի սիրի Անդրեյ Տարկովսկուն, նույնիսկ եթե չի տեսել նրա ֆիլմերը:
Անդրեյ Տարկովսկին ծնվել է 1932թ. ապրիլի 4-ին: Նա եղել է խորհրդային ռեժիսոր և սցենարիստ, նույնիսկ իր կյանքի ընթացքում դարձել է դասական կինոյի մեծ ներկայացուցիչ: Տարկովսկու ֆիլմերը բազմիցս ստացել են մրցանակներ հեղինակավոր փառատոներում, իսկ « Չարչարանքները ըստ Անդրեյի» նկարը ընդգրկվել է լավագույն 100 ֆիլմերի մեջ:
Տարկովսկին, ինչպես ցանկացած իսկական արվեստագետ, նույպես փիլիսոփա էր: Նրա մտքերը արվեստի, մարդու և ստեղծագործական ոգու մասին տպագրվել են գրքերում, ամսագրերում և դասախոսություններում: Անդրեյ Տարկովսկին խորհրդային դարաշրջանի տարօրինակ ֆենոմենի եւ համաշխարհային մշակույթի վառ ներկայացուցիչն է:
Նրա մտքերից.
- Արվեստագետները գոյություն ունեն նրա համար, քանի որ կատարյալ չէ աշխարհը:
- Յուրաքանչյուր արվեստագետ առաջնորդվում է իր սեփական օրենքներով, որը պարտադիր չէ մյուսներին:
- Մարդը ստեղծված չէ երջանկության համար: Գույություն ունեն ավելի կարևոր բաներ, քան երջանկությունն է: Ճշմարտության փնտրտուքի մեջ ավելի ցավալի է լինում:
- Արվեստագետը հանգիստ պիտի լինի:
- Իսկական հարգանքը դիմացինիդ նկատմամբ այն է, որ դու նրանից խելացի չես:
- Ինչպես ասվում է, եթե ուզում ես լավ ստեղծագործես, պիտի կանոններ չճանաչես: