Հասարակություն Տնտեսություն Մամուլի տեսություն 

Հայաստանը, իր գործընկերների հետ համեմատած, համեմատաբար շահեկան դիրքերում է. Կառլեն Խաչատրյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

ՀՀ տնտեսական քաղաքականության, ԿԲ-ի կողմից նախաձեռնած փոփոխություննի եվ այլ հարցերի շուրջ զրույց տնտեսական գիտությունների թեկնածու,  դոցենտ Կառլեն Խաչատրյանի հետ:

Ինչպե՞ս կբնութագրեք ներկայումս ՀՀ-ում իրականացվող տնտեսական քաղաքականությունը:

 Այսօր մեր տնտեսությունը բավականին բարդ իրողությունների հետ է բախվում: Ականատեսն ենք ամբողջ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումների, որոշակի զարգացումների, որոնք անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են թողնում երկրների տնտեսությունների վրա: Այս իմաստով ողջ տարածաշրջանի, այդ թվում եւ Հայաստանի տնտեսության համար հեշտ ժամանակներ չեն: Թերեւս դա է պատճառը, որ տարեսկզբին բոլոր հեղինակավոր միջազգային փորձագետներն ու կառույցները մեր երկրի համար տնտեսական անկում էին կանխատեսում: Սակայն իրականացվող տնտեսական քաղաքականության արդյունքում մենք այս տարվա առաջին ինը ամիսների կտրվածքով տնտեսական աճ ունենք եւ բոլոր նախադրյալները կան պնդելու, որ տարին դրական ցուցանիշով ենք փակելու: Ճիշտ է, արձանագրված տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտների արձանագրած աճի բարձր տեմպերով, բայց այդուհանդերձ կարեւոր է, որ աճ կա: Ի դեպ, նշեմ նաեւ, որ հիմա արդեն նույն հեղինակավոր փորձագետները փոխել են մեր տնտեսության աճի վերաբերյալ բացասական կանխատեսումները եւ իրենք եւս 2-3 տոկոսանոց աճ են սպասում:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

 

Նույն շարքից