Հասարակություն 

Քլինթոնը հանդիպել է Pussy Riot խմբի անդամների հետ

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովայի և Մարիա Ալյոխինայի հետ, գրում է Газета-ն։

 

«Վոյնա» խմբի տեղադրվել է լուսանկար, որում Քլինթոնն ինչ-որ բան է բացատրում խմբի անդամներին։ Լուսանկարն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ՝ «Հանդիպեցինք այստեղ ԱՄՆ ապագա նախագահի հետ և «մուրաբայի տարան ընկավ ձեռքից» ժեստը»։ Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։

 

Քլինթոնը նախկինում էլ չի թաքցրել իր հետաքրքրությունն աղջիկների ճակատագրի հանդեպ։ Նրանց՝ բանտում գտնվելու ժամանակ նախկին պետքարտուղարը քննարկել է Pussy Riot-ի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
 

Հիշեցնենք, որ նրանք ազատազրկվել էին Փրկչի տաճարում խուլիգանության համար։

Նույն շարքից