Հասարակություն 

Իրաքցի լրագրողին արգելել են որդուն Վիկիլիքս անվանակոչել

Գերմանիայի հարավում բնակվող իրաքցի զույգին արգելել են իրենց նորածին տղային Վիկիլիքս անունով կոչել՝ մտավախություն հայտնելով, որ այդ անունը վտանգ կարող է ներկայացնել երեխայի համար։

 

28-ամյա Հաջար Համալավը, ով մասնագիտությամբ լրագրող է, պատմել է, որ ցանկացել է որդուն Վիկիլիքս անվանել, քանի որ մշտապես հիացել է սկանդալային բացահայտումներ անող այդ կայքով ու անկեղծորեն հավատում է, որ այն փոխել է աշխարհը։

 

Այնուհանդերձ Բավարիայի իշխանությունները հավանություն չեն տվել երիտասարդի ընտրությանը՝ նշելով, որ չի կարելի նորածիններին այնպիսի անուններ տալ, որոնք ապագայում կվնասեն նրանց։

 

Վերջիվերջո իրաքցին որդուն Դակո է անվանակոչել։

Նույն շարքից