Հասարակություն 

Մեծ Բրիտանիայի թագուհին վիսկի ու ձու է նվիրել Հռոմի պապին (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպման ժամանակհետաքրքրական նվերներ է մատուցել նրան, հայտնում է Interfax-ը։ 

 

Էլիզաբեթ թագուհին Վատիկան է ժամանել ամուսնու՝ իշխան Ֆիլիպի հետ: Հանդիպումը տևել է ընդամենը 30 րոպե:

 

Միապետների արտասովոր նվերների թվում են մի շիշ վիսկին, մի շիշ սիդրն ու մեկ տասնյակ ձվեր: Իսկ թագուհու ամուսինը Հռոմի պապին մի կճուճ մեղր է նվիրել: 

 

Իր հերթին Հռոմի պապը բարձրաստիճան բրիտանացիներին է նվիրել քարե գունդ, որի վերևում խաչ է: Այդ նվերը նախատեսված է նորածին արքայազն Ջորջի համար։

 

Ֆրանցիսկոսը դարձել է կաթոլիկ եկեղեցու հինգերորդ առաջնորդը, ում հետ թագուհին՝ որպես անգլիկան եկեղեցու գլուխ, անձնական հանդիպում է ունեցել:

The Queen with Pope Francis during their one-day visit to the Vatican

The Queen and Prince Philip, Duke of Edinburgh with Pope Francis during their one-day visit to the Vatican

The Queen and Prince Philip, Duke of Edinburgh, exchange gifts with Pope Francis at the Vatican

During the visit the Royals exchanged gifts with Pope Francis

 

Նույն շարքից