Հասարակություն 

Մետրոպոլիտենի կայարանի մուտքի մոտ գտել են ատրճանակ, ինքնաձիգի պահունակ և փամփուշտներ

 

Երեկ ապրիլի 3-ին ` ժամը 10.50-ին, մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի դռների մոտ` աղբարկղում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի 57 և 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

 

 

Նույն շարքից