Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Ռացիոնալ չեն ծախսվում բյուջեի սուղ միջոցները.Ստեփան Դեմիրճյան

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ հերթաքկան նիստի ընթացքում Ստեփան Դեմիրճյանը 2016-ի բյուջեի մասին խոսելիս ասաց, որ չի նախատեսվում կենսաթոշակների բարձրացում:

«Չի դադարում արտագաղթը, մանրածախ առևտուրն է կրճատվում: Ինչպես միշ կառավարությունը երկրի ծանր տնտեսական վիճակը պայմանավորում է արտաքին գործոնների ազդեցությամբ»,- ասաց Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ այս պայմաններում կառավարությունը բյուջեն համարում է իրատեսական: «Անշուշտ ՌԴ տնտեսության վիճակն իր հետքն է թողում մեր երկրի տնտեսության վրա: Սակայն մեր երկրի այս վիճակի համար մեղավոր են մի խումբ մարդկանց կողմից իշխանության յուրացումը: Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ ծանր է լինելու 2016-ին, կյանքը դժվարանում է և այլն: Շարքային քաղաքացիների կյանքն անտանելի է դառնում, բայց մի շարք պաշտոնյաներ շարունակում են հարստանալ»,- ասաց նա:

Դեմիրճյանի խոսքով՝ բյուջեն այսքան աղքատ չէր լինի, եթե թալանը չլիներ, իշխանությունն ու բիզնեսն այսքան սերտաճած չլինեին. «ռացիոնալ չեն ծախսվում բյուջեի սուղ միջոցները»:

Նույն շարքից