Այյսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կրկին հիշեցրեց իր աստղ լինելու մասին: Նրա խոսքով՝ իրենով լրատվամիջոցները բարձրացնում են իրենց ռեյտինգը: Չնայած իր պնդմանը՝ Ալեքսանյանը այսօր զիջման գնաց. նա հայտարարեց, որ պատրաստ է հարցազրույց տալ ոչ միայն գումարի դիմաց, այլ նաև` բնամթերքի:
«Պատրաստ եմ ընդունել ասենք ընկույզ, կամ գառան միս: Փողի խնդիր կա և լրագրողներին գումարի դիմաց հարցազրույց տալը իմ բիզնեսն է»,- ասաց Ալեքսանյանը: