Հասարակություն 

Ուկրաինայում ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանը 15 օր է՝ հացադուլի մեջ է

Ուկրաինայում գործարար Շաբաբ Ալոյանի սպանության համար ցմահ ազատազրկված Մերաբ Ալոյանն արդեն երկու շաբաթ է՝ հացադուլի մեջ է: 

Մերաբն արդեն երկու շաբաթ մեկուսարանում է ու այս ընթացքում էլ հացադուլ է հայտարարել: Կինն էլ մեկնել է Ուկրաինա՝ հասկանալու համար, թե ինչպես կարող է օգնել մեկուսարանում և հացադուլի մեջ գտնվող ամուսնուն:

Հարազատները հայտնեցին, որ ապրիլի 4-ին կինը Հայաստան է վերադառնալու եւ արդեն հստակ կասի, թե ինչ վիճակում է գտնվում ամուսինը:

Մերաբ Ալոյանը մեկուսարան է տեղափոխվել մարտի 20-ին և այնտեղ կմնա երկու ամիս: Ցմահ ազատազրկված, ազգությամբ քուրդ Ալոյանին նույնիսկ տեղյակ չեն պահել մոր մահվան մասին:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու և իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում:

Նույն շարքից