Մանչեսթերի համալսարանի դասախոս Ջոն Հայաթը պնդում է, որ Փիթեր Փենի մասին պատմող հայտնի գրքում ու մուլտֆիլմում նկարագրվող թռչող փոքրիկ փերիներն իրականում գոյություն ունեն։
Այս խոսքերն ապացուցելու համար տղամարդը ներկայացրել է իր արած լուսանկարները, որոնք զննելու դեպքում կարելի է նշմարել տարօրինակ թռչող օբյեկտներ։
Հայաթի խոսքով՝ լուսանկարներն արվել են Լանկաշիր կոմսության Ռոզենդեյլ հովտում։ Տղամարդը պնդում է, որ լուսանկարներն իրական են, ու որևէ համակարգչային տեխնոլոգիա չի օգտագործվել։
Նրա պնդումն այնպիսի հետաքրքրություն է առաջացրել բրիտանացիների շրջանում, որ հեղինակը որոշել է «Ռոզենդեյլի փերիները» խորագրով ցուցահանդես կազմակերպել։



