Հասարակություն 

Օպերայի տնօրենի մրցույթում երկրորդ փուլ են անցել երեք թեկնածու

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի մասնակիցների՝ հարցազրույցի փուլ են անցել երեք թեկնածու:

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի: Մասնակիցը հաջորդ՝ հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

 «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի 7 մասնակիցներից  հարցազրույցի փուլ են անցել  3-ը`  Անդրանիկ Արզումանյանը, Արթուր Շահնազարյանը, Գագիկ Մանասյանը:

Նշենք, որ անցկացվող մրցույթին ներկայացել էին 7 թեկնածու՝ Երվանդ Երկանյան, Արման Ծատուրյան, Անդրանիկ Արզումանյան, Տիգրան Դավթյան, Բարսեղ Թումանյան, Արթուր Շահնազարյան, Գագիկ Մանասյան: Մրցույթին չէին ներկայացել 2 թեկնածու՝ Գեղամ Մելիքսեթյան, Ռուբեն Տերտերյան:

Նույն շարքից