Հասարակություն 

Չինուհին 10 տարի շարունակ ամեն օր կրում է իր հարսանեկան զգեստը

 

47-ամյա չինուհի Հիան Յունֆենն այնքան երջանիկ է այն փաստով, որ վերջիվերջո գտել է իր կյանքի մեծագույն սիրուն, որ հարսանիքից 10 տարի անց էլ ամեն օր շարունակում է կրել հարսանեկան զգեստը։ 
 

 

 Կինը պատմել է, որ 18 տարեկանում իրեն առևանգել են ու վաճառել տարեց մի տղամարդու, ում հետ ինքը որպես ստրուկ ստիպված է եղել ապրել 15 տարի։ Սակայն մի օր նրան հաջողվել է փախչել, ինչի շնորհիվ էլ հանդիպել է իր սիրելի տղամարդուն ու ամուսնացել նրա հետ։

 

2004թ. տեղի ունեցած ամուսնությունն այնքան է երջանկացրել Հիանին, որ այդ պահից ի վեր նա հրաժարվում է հանել  հարսանեկան զգեստը։

 Հետագայում կինը գնել է նմանատիպ ևս 3 հարսանեկան զգեստ, և այժմ դրանք փոխեփոխ կրում է ամեն օր։

Տեղացիները շատ տարօրինակ են համարում իրենց գյուղի հարսին, ով վաղ առավոտյան դաշտ է գնում ու երեկոյան այնտեղից վերադառնում  հարսանեկան ճերմակ զգեստով։ Սակայն նրանց կարծիքը Հիանին ամենևին չի հուզում։

Նույն շարքից