Քաղաքական Միջազգային Հասարակություն 

A321-ի կործանումը հարձակում է ողջ Ռուսաստանի վրա. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սինայի թերակղզում А321 ինքնաթիռի կործանումը ՌԴ-ում դիտվում է որպես հարձակում ողջ պետության վրա, և ինքնապաշտպանվելու իրավունքը կիրագործվի բոլոր թույլատրելի միջոցներով։

«Մեր գործողությունները հիմնված են լինելու ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վրա: Այն նախատեսում է ցանկացած պետության անհատական կամ հավաքական ինքնապաշտպանություն՝ իր վրա հարձակվելու դեպքում: Իսկ Սինայի թերակղզում հենց հարձակում է տեղի ունեցել ՌԴ քաղաքացիների վրա, ինչը հավասարազոր է պետության վրա իրականացված հարձակմանը։ Ինքնապաշտպանության իրավունքը կիրագործվի բոլոր թույլատրելի միջոցներով՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ հատուկ ծառայությունների ու հետախուզության գործադրմամբ»,-հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսի ընթացքում, փոխանցում է gazeta.ru-ն։

Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում հոկտեմբերի 31-ին կործանվել էր ռուսական A321-ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվել են ինքնաթիռի բոլոր 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները: Պաշտոնապես հաստատվել է, որ ինքնաթիռը պայթել է ահաբեկչության հետևանքով։

Նույն շարքից