Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Հայաստանի տնտեսությունն այսօր շատ ավելի վատ վիճակում է, քան 2008 կամ 2009-ին. Խոսրով Հարությունյան

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ հերթական նիստի բյուջեի մասին քննարկումների ժամանակ, Խոսրով Հարությունյանն առանձնացրեց մի կարևոր հարց, որը Հայաստանն անտեսում է տնտեսության զարգացման հարցում:

Ըստ Հարությունյանի՝ Հայաստանը ներդրումային միջավայրի ձևավորման առումով բավականին առաջ է անցել, բայց մեզ պետք է լուծել ներդրումներ ներգրավելու խնդիրը: Որպես օրինակ նա բերեց չինական I-Phone-ը, որը շուկայում արժի 154 դոլար, որից 100 դոլարը ճապոնականն է, մի մասը Սինգապուրինն է և այսպես շարունակ:

«Փաստացի պահանջարկ ունեցող ապրանքի մեջ մի քանի երկրների տնտեսություններ դիրքավորվել են: Առաջարկում եմ, որպեսզի Հայաստանը բանակցություններ վարի ԵԱՏՄ-ի երկրների կազմակերպությունների հետ՝ փորձելով մասնակցել դրանց արտադրողական գործունեությանը՝ որոշակի մասեր ապահովելու ձևով»,-Խոսրով Հարությունյանը:

Խոսրով Հարությունյանը նաև նշեց, որ այսօր Հայաստանը շատ ավելի վատ վիճակում է, քան 2008 կամ 2009 թվականին, երբ համաշխարհային ճգնաժամ էր, բայց նույնիսկ այս պայմանենրում Հայաստանը ստիպված է զարգացնել տնտեսությունը:

Նույն շարքից