The Guardian-ի փոխանցմամբ՝ Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական հատուկ գործողությունն ավարտվել է:
Չորեքշաբթի առավոտյան ոստիկանական հատուկ ուժերը գործողություն էին ձեռնարկել Փարիզի Սեն Դենի արվարձանում, որտեղ բնակարաններից մեկում թաքնվել էր նոյեմբերի 13-ի ահաբեկչությունների շարքին ներգրավված ենթադրյալ ահաբեկիչների խումբը: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ գործողության թիրախներից մեկն այդ հարձակումների կազմակերպման համար կասկածվող Աբդելհամիդ Աբաուդն է եղել:
Նախնական տվյալներով՝ ձերբակալվել է 7 կասկածյալ, 3 ահաբեկիչ սպանվել է: Գործողության ընթացքում վիրավորվել է 5 ոստիկան։


