Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վազ 2104 մակնիշի 34 PR 996 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Այգեշատ գյուղից դեպի Տանձուտ գյուղ մտնող ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, իսկ հետո՝ մեկ այլ ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգուց 3-ին Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխել օպերատիվորեն ժամանած Արմավիրի հիվանդանոցի հերթապահ խումբը, մեկին էլ քաղաքացիներն իրենց ուժերով տեղափոխել են նշված բժշկական կենտրոն:
Արմավիրի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին ասել են, որ վիրավորներից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան:
Մանրամասն՝ shamshyan.com


