Ռուսական ճանաչված երգչուհի Լոլիտա Միլյավսկայան Մոսկվայի Նորաձեւության շաբաթվա շրջանակում ապրիլի 1-ին որպես մոդել մասնակցել է դիզայներ Յանա Շեւչենկոյի ցուցադրությանը: 50-ամյա երգչուհին կարճ վառ զգեստ է ցուցադրել: Դահլիճը մոդելին բուռն ծափերով է ողջունել:Ավելի ուշ աստղը երկրպագուներից հաճոյախոսություններ է ստացել նաև սոցիալական ցանցերում: Երգչուհու հրապարակած լուսանկարների տակ նրա կազմվածքի վերաբերյալ բազմաթիվ դրական մեկնաբանություններ են հայտնվել:



