Քինգստոնում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում սպանվել է Յամայկայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Տարանիա Քլարկը: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը:
Հրապարակման համաձայն՝ 20-ամյա Քլարկին դանակահարել են, երբ վերջինս բջջային հեռախոսի պատճառով վիճել է մի կնոջ հետ։
Ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:
Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է: Նրա ինքնությունը հաստատվել է: