Հասարակություն 

20-ամյա կին ֆուտբոլիստին դանակահարել են ու սպանել ծեծկռտուքի ժամանակ

Քինգստոնում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում սպանվել է Յամայկայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Տարանիա Քլարկը: Այս մասին հայտնում է «The New York Times»-ը:

Հրապարակման համաձայն՝ 20-ամյա Քլարկին դանակահարել են, երբ վերջինս բջջային հեռախոսի պատճառով վիճել է մի կնոջ հետ։

Ֆուտբոլիստին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է:

Նշվում է, որ կասկածյալը ձերբակալվել է: Նրա ինքնությունը հաստատվել է:

Նույն շարքից