Հասարակություն 

Դուբայի շեյխը «կին» է փնտրում, որը կուղեկցի իրեն գնումների ժամանակ

Բազմաթիվ կանանց թեկնածությունն այսօր կդիտարկվի մի աշխատանքի համար, որն իրենից ներկայացնում է ընկերակցություն Դուբայի շեյխին այս ամառ նրա եվրոպական շրջագայության ընթացքում։ Աշխատանքի յուրաքանչյուր օրվա համար վճարվում է 100 եվրո, այն ներառում է նաև «անսահմանափակ գնումներ»:

 

Գործակալության տնօրենը նշել է,-«Սա լուրջ աշխատանքային առաջարկ է, թեկնածուների ընտրությունը կսկսվի այսօր, արդեն դիմել է մոտ 60 կին»:  

 

Դուբայի շեյխը գործակալությանը դիմել է երիտասարդ և գեղեցիկ կին փնտրելու խնդրանքով, որը կուղեկցի իրեն Եվրոպայի շրջագայության ժամանակ։

 

Բացի գեղեցիկ և երիտասարդ լինելուց, շեյխը փնտրում է նաև կին, ով կկարողանա խոսել անգլերեն, կլինի նրբաճաշակ և կիմանա ինչպես պահել իրեն, երբ «հանդիպի» բարձր նորաձևությանը։ Արաբական մշակույթի մասին որոշակի գիտելիքները նույնպես օգտակար կլինեն, սակայն ամենակարևորը՝ նորաձևության աշխարհի մասին խորը գիտելիքներն են։ Կինը պետք է ընդունակ լինի ոչ միայն անվերջ իր համար գնումներ կատարել, այլ նաև պետք է խորհուրդ տա շեյխին հագուստ և աքսեսուարներ ընտրելու հարցում, նշել է գործակալության տնօրենը։

 

Շեյխի շքախումբը բաղկացած կլինի 50 մարդուց, իսկ ուղևորությունը կլինի հետևյալը՝ Լոնդոն, Փարիզ, Մադրիդ, Ստոկհոլմ, Իբիցա և, վերջապես, Իտալիա։

 

Նույն շարքից