ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Փալմ Սփրինգս քաղաքում վաճառքի է հանվել առանձնատուն, որը վերածվել է Էլվիս Փրեսլիի թանգարանի։ Տան արժեքը 9.5 մլն դոլար է, գրում է lenta.ru-ն։
«Ռոք-ն-ռոլի արքան» վարձակալել էր առանձնատունը 1966-1967թթ.։ Այստեղ նա կազմակերպել է իր հարսանիքը Պրիսցիլա Վագների հետ և անցկացրել մեղրամիսը։ Հայտնի է, որ տան վարձակալությունը յուրաքանչյուր ամիս արժեցել է 21.000 դոլար։
1989-ին տունը գնել է երաժշտի ստեղծագործության երկրպագու, ով այստեղ հավաքել է Փրեսլիի հետ կապ ունեցող իրերի մեծ հավաքածու։ Տան սեփականատերն այստեղ չի ապրել՝ վերածելով այն հանրության համար հասանելի թանգարանի։
Առանձնատան տարածքը, որը կառուցվել է 1960թ., գերազանցում է 510քմ-ը։ Այստեղ կա 5 ննջասենյակ և 5 լոգասենյակ, թենիսի դաշտ և լողավազան։