Լուսանկարիչը զարմանահրաշ լուսանկարներ է արել Ալյասկայի սառցե քարանձավի ներսում, որն առաջացել է երկու տարի առաջ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` փիրուզագույն շողշողուն պատերով և հսկայական բաց տարածությամբ անհավանական սառցե քարանձավը կազմավորվել է 2012-ի սկզբին: Սակայն, չնայած իր կախարդական գրավչությանը, հոյակապ բնական կազմավորումը հանկարծակիորեն փլուզվելու վտանգի տակ է:
55-ամյա արկածախնդիր ճանապարհորդ Ռոն Գայլը, ով 8 տարի շարունակ ուսումնասիրել է այդ տեղանքը, ականատես է եղել մի շարք քարանձավների փլուզման ու անհետացման:
Շուրջ 3 կմ անցնելով սառած լճի երկայնքով՝ Ռոնն ու ընկերներն իջել են ստորգետնյա քարանձավային խոռոչը և պատկերել դրա գեղեցկությունը` կարմիր ճանապարհային լույսի միջոցով ընդգծելով շրջակայքի հավերժական կապույտը:
Քարանձավը 121 մետր խորություն ունի, իսկ ետնամասում անսովոր անցք կա, որն անմիջապես տանում է դեպի մակերես: Այն ստեղծվել է սառույցի հալոցքից առաջացած ջրի շնորհիվ, որը հոսում է ցած՝ դեպի սառցադաշտի հատակը:
Քարանձավի գույներն առաջացել են մաքուր սառույցի շնորհիվ՝ առանց օդի առկայության, քանի որ սառույցը կլանում է լույցի բոլոր գույները, բացի կապույտից:






