Հայաստան Քաղաքական 

Մեր նպատակն է, որ ԼՂՀ տարածքը լինի ականազերծ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ-ն Հայաստանին  աջակցում է հիմնականում այն ոլորտներում, որոնք նպաստում են ժողովրդավարության և տնտեսության զարգացմանը: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը:

«Մեր աջակցությունն ուղղված կլինի նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Ամբողջ աշխարհում այս խնդիրն առկա է: ԱՄՆ-ի նպատակներն են՝ աջակցել Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը, օգնել Հայաստանին տարածաշրջանային տնտեսության ինտեգրվելու, հարևանների հետ հարաբերությունները բարելավելու հարցերում, կառուցողական կապեր ձևավորել Եվրաատլանտյան հաստատությունների հետ»,- նշեց նա:

Ասուլիսին ներկա էր նաև Ալինա Ռոմանովսկին, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության աջակցությունն ուղղված Եվրոպայի և Եվրասիայի 30 երկրների: Խոսելով ԼՂՀ տրամադրվող ֆինանսական միջոցներից և պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ը մտադիր չէ ավելացնել այդ աջակցությունը, նշեց.

«Մեր նպատակն է, որ տարածքը լինի ականազերծ, այնտեղ բնակվող մարդկանց անվտանգությունը երաշխավորված: Ականազերծման ուղղությամբ մեր աշխատանքները շարունակվելու են»:

Նույն շարքից